ABC Domain
Զանգահարեք 060 270027

Մենք Facebook-ում

Հայերեն
AMD
Դոմեն
Հոսթինգ
Վեբ Դիզայն
Վիրտուալ սերվեր
Առանձնացված սերվեր
Հատկացված սերվեր
SSL սերտիֆիկատ
Այլ ծառայություններ
ԱՐԱԳ ՎՃԱՐՈՒՄ

AM դոմենի գործունեության սկզբունքներ

  • Գրանցելով Ինտերնետում Ձեր դոմենային անունը գրանցող կազմակերպությունը (Registrar), Ինտերնետ Հանրություն ՀԿ-ն և Հայաստանի տեղեկատվական կենտրոնը (AM NIC) ի գիտություն են ընդունում Ձեր իրավունքը այդ անունի օգտագործման նկատմամբ:
  • Այդ իրավունքը կարող է չեղյալ համարվել եթե պարզվի, որ դոմենային անունը օգտագործվում է սփամի (spam) առաքման համար, կամ ուրիշ անօրինական անվայել նպատակներով (ազգամիջյան, կրոնական կամ էթնիկ չափանիշներով գժտության հրահրման համար, միջազգային տերորիզմի խթանման և ուժի կիրառման քարոզչության համար, պոռնկագրության տարածման և տրաֆիկինգի համար):
  • Ամեն կոնկրետ դեպքում դոմենի չեղյալ հայտարարելու առաջարկությունը ընդունվում է ԻՀ ՀԿ կազմում գործող աշխատանքային խմբի կողմից, որը 2009 թ. օգոստոսի 1-ից քննարկում է նման դեպքերի վերաբերյալ բողոքները, և որոշում է սռաջարկում, որը ուժի մեջ է մտնում ԻՀ ՀԿ վարչության կողմից հաստատելուց հետո:
  • Լայն ճանաչում ունեցող կամ ապրանքանշան հանդիսացող անվանումների գրանցումը կարող է մերժվել:
  • Ազգային արժեք հանդիսացող կամ վերապահման ցանկում գտնվող անվանումները կարող են հատկացվել միայն ԻՀ ՀԿ-ի վարչության որոշմամբ:
  • Աշխարհագրական անունները, երկրների անունները, հայտնի հապավումները, հայտնի բրենդ անունները կարող են չգրանցվել որպես դոմենային անուն; սակայն, որոշ հանգամանքներում, երբ որ գրանցողը ներկայացնում է բավարար փաստաթղթեր, որոնք հաստատում են իր իրավունքները այդ դոմենային անվան համար, կենտրոնը (AM NIC) կարող է թույլատրել այդ անվան գրանցումը:
  • Անբարոյական անուններով դոմենների գրանցումը կարող է մերժվել:
  • .AM դոմենում անուններ գրանցելու գործողությունը ենթադրում է, որ անունը չպետք է հակասության մեջ լինի որևէ ուրիշ առկա անունների հետ:
  • Հայաստանի տեղեկատվական կենտրոնին (AM NIC) իրավունք է վերապահված չեղյալ համարել դոմենաային անունի գրանցումը եթե ապացուցված է, որ տրամադրված փաստաթղթերը կեղծ են կամ թերի:
  • Գրանցման պայմանագրի համաձայն` օգտվողը երաշխավորում է, որ ապրանքանշանների հետ կապված ցանկացած վիճահարույց իրադրություններում, ապրանքանշանը սպասարկման, դատական վիճարկման և այլ պարագաներում ԻՀ ՀԿ-ն, AM NIC-ը և գրանցող կազմակերպությունը որևէ նյութական պատասխանատվություն չեն կրում:
  • Գրանցման հայտ ներկայացնող կողմը հավաստիացնում է, որ դոմենի անունը չի խախտում ապրանքանշանային կամ այլ իրավունքներ:
  • Դոմենի անվան գրանցումը ոչ մի օրինական իրավունք չի տրամադրում այդ անվան նկատմամբ, և կողմերի միջև ծագած վեճերը պետք է լուծում գտնեն գործող օրենսդրական նորմերի շրջանակներում:
  • Առցանց գրանցման հայտ ներկայացրած դիմորդը, ով սահմանված ժամկետներում վճարում չի իրականացրել, զրկվում է առցանց գրանցման իրավունքից և կարող է վճարում կատարել` միայն գրանցող կազմակերպություն այցելելով և գրավոր պայմանագիր կնքելով նրա հետ:
  • Ցանկացած կայքի բովանդակություն, նրա մաս կազմող տեքստը և պատկերները, վիդեո և աուդիո նյութերը չպետք է հակասեն ՀՀ օրենքներին և ՀՀ իրավասու մարմինների կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերին, կոնվենցիաներին, մեմորանդումներին:
  • Սույն սկզբունքների բացառիկ ենթադատության տիրույթն է ՀՀ ողջ տարածքը:
  • Ցանկացած ծառայության տրամադրումը ենթակա է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին:
  • Գրանցում հայցող կողմը հաստատում է, որ գրանցված դոմենային անունը չի օգտագործվի ոչ մի անօրինական կամ անպատեհ նպատակներով ոչ մի հանգամանքներում և ոչ մի երկրում:
  • Եթե գրանցում հայցող կողմը կամ դոմենի անունի սեփականատերը օգտագործել են վերոհիշյալը անօրինական նպատակով, այդ դոմենային անվան հասանելիությունը կարող է սահմանափակվել AM NIC-ի կողմից և ԻՀ ՀԿ վարչության որոշումից հետո գրանցումը չեղյալ համարվել:


ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի բաժանորդներ,

Նոր համակարգի թեսթավորման ընթացքում հաճախորդների մի մասին ուղարկվել է նամակ ...
Ուշադրություն բաժանորդներին
Հարգելի բաժանորդներ,

ինչպես դարձել է հայտնի, ԱՐՔԱ վիրտուալ քարտերի ...
Տեղեկացում
Հարգելի գործընկեր,

Տեղեկացնում ենք, որ դոմեն(ներ)ի կառավարման համար նախատեսված https://www.amnic.net/ կայքը...
Նոր առաջարկ - փաթեթ “ՄԻԱՍՆԱԿԱՆ”
Գրանցե՛ք կամ վերագրանցե՛ք Ձեր լատինատառ ևհայատառ դոմենը ու վճարեք միայն 16000 ՀՀ դրամ`24000 ՀՀ դրամի փոխարեն
SSL սերտիֆիկատ
Ապահովե՛ք Ձեր տվյալները և կայքը չլիազորված հասանելիությունից SSL սերտիֆիկատի միջոցով:
«Առաջինը հերթում» ծառայություն
Գրանցե՛ք Ձեր նախընտրած դոմենը` այն ազատվելուց անմիջապես հետո:
Առցանց վճարումներ
Դոմեն և հոսթինգ ծառայությունների համար այսուհետ հնարավոր է վճարել ArCa, Visa, MasterCard քարտերի, ինչպես նաև PayPal, 2CO, TelCell վճարային համակարգերի միջոցով:


Ձեր IP հասցեն է` 54.159.242.217