Русский / English / Հայերեն
10:08 Երկուշաբթի 15 Մարտի 2010 (+4 GMT)
There are 12289 records in .am domain database
Domain/IP:
Գները
ՀՀ ռեզիդենտների համար՝
13200 դրամ

Այլ երկրների ռեզիդենտների համար՝
50 ԱՄՆ դոլար
Մեր ծառայությունները
    Ընկերությունն անընդհատ աշխատում է դոմենների հաշվեգրման  և վճարման գործընթացի բարելավման, պարզեցման և արագացման ուղղություններով, ինչում կարող եք համոզվել` այցելելով մեր կայք  
 www.we.am, www.abcdomain.am
   
    Ընկերության կայքում տեղադրված է հետևյալ տեղեկատվությունը՝

ա. քայլ առ քայլ  ցուցում, թե ինչպես հաշվեգրել դոմենային անվանում և լրացնել հարցաթերթիկը, տիպային պայմանագիր (իրավաբանական անձանց համար),
բ. դոմենային անվանումների արժեքը ՀՀ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար,
գ. մեր կոնտակտային տվյալները և հետադարձ կապը:
 
    Կայքի հիմնական  հնարավորություններից է  Ձեր ընտրած դոմենային անվանման հաշվեգրման համար ազատ լինելու փաստի ստուգումը և հետագա վճարման կատարումը ARCA համակարգի միջոցով: Այսպիսով, ՀՀ ռեզիդենտները կարող են դոմենային անվանման հաշվեգրում կատարել առանց լքելու իրենց բնակարանն ու աշխատավայրը, իսկ ոչ ռեզիդենտների համար կայքում տեղադրված է հղում, որի միջոցով կարելի է կատարել վճարում աշխարհի ցանկացած անկյունից ցանկացած տիպի քարտով անվտանգ եղանակով: Կայքում գրանցված հաճախորդները հնարավորություն ունեն որոշակիորեն կառավարել իրենց դոմենները:
    Մենք անընդհատ աշխատում ենք հաշվեգրման, վճարման համակարգերի և դոմենների կառավարման բարելավման ուղղություններով: Մեր նպատակն է` այդ գործընթացները դարձնել արագ և հարմար: Սա վերաբերում է ինչպես on-line համակարգով  հաշվեգրմանը , այնպես էլ մեր աշխատանքին ընկերության գրասենյակում: Այդ պատճառով մենք ներմուծել ենք նոր ծառայություն` դոմենային անվանումների արտագնա հաշվեգրում: Սա նշանակում է, որ մեր աշխատակիցը կարող է անձամբ այցելել Ձեր գրասենյակ կամ տուն` պայմանագիր կնքելու նպատակով: Մենք  տրամադրում ենք նաև  կայքերի պատրաստման և տեղադրման համար անհրաժեշտ ծառայություններ: Հոսթինգային ծառայության ամբողջական փաթեթը Ձեզ կտրամադրվի մեր հիմնական գործընկերոջ` «Արմինկո» ընկերության կողմից:
    Մենք օգնում ենք չմոռանալ Ձեր դոմենային անվանման ժամկետի երկարացման մասին` նախօրոք հիշեցնելով ժամկետի առաջիկա  ավարտի մասին. ՀՀ ռեզիդենտները ստանում են  նամակ-հիշեցում ինչպես էլեկտրոնային, այնպես էլ ավանդական փոստով` պատվիրված նամակով և ստացման ծանուցմամբ, նաև SMS հաղորդագրություն: Հայաստանի Հանրապետությունից դուրս կիրառվում է միայն Էլեկտրոնային փոստի տարբերակը:
    Մեր ընկերությունը տրամադրում է նաև դոմենային անվանումների հաշվեգրման միջնորդ ծառայություններ G-Tld –ում,  օրինակ  .COM, .NET, .INFO,.ORG, նաև .FM , .TV  և այլ տիրույթներում:

Վճարում
Վճարում ՀՀ ոչ ռեզիդենտների համար
Ինչպես լրացնել ֆորման
Կայքում դոմենային անվանման գրանցում կատարելու քայլ առ քայլ ցուցում...
Copyright © 2010 ABCDomain LLC Armenian Top Web Sites Statistics & Rating Developed by e-Works Web Design Studio

Privacy Policy | Return and Refund Policy | Supplier disclaimer