ՀՀ ռեզիդենտների համար՝
13200 դրամ
Այլ երկրների ռեզիդենտների համար՝
50 ԱՄՆ դոլար
|
Ինչպես լրացնել ֆորման
Կայքում դոմենային անվանման գրանցում կատարելու քայլ առ քայլ ցուցում
- Մեր կայքի դոմենային անվանումը մուտքագրեք ինտերնետ բրաուզերի (մենք առաջարկում ենք Mozzila Firefox) հասցեի տողում: www.WE.AM կամ www.ABCdomain.am
- Կայքը ներկայացվում է հայերեն տարբերակով: Ընտրեք երեք լեզուներից մեկը:
- Կայքի վերին աջ անկյունում ընտրեք “Գրանցվել” հղումը ( էլ. փոստ և գաղտնաբառ):
- Լրացրեք բացված պատուհանում “Դոմենի գրանցման տեղեկանքը ՀՀ ռեզիդենտների համար”: Ուշադիր եղեք: Տվյալները պետք է մուտքագրել միայն լատինատառ: Աստղանիշով նշված տողերը լրացնելը պարտադիր է: Ռեգիստրարը իրավունք ունի չեղյալ համարել գրանցումը, եթե ձեր կողմից նշված տվյալները հավաստի չեն: Խորհուրդ է տրվում օգտագործել Gmail.com էլեկտրոնային հասցե: Ձեր էլեկտրոնային փոստին կուղարկվի գրանցումը հաստատող նամակ: Այժմ դուք գրանցված եք:
- Այժմ դուք կարող եք www.WE.AM կամ www.ABCdomain.am կայքի գլխավոր էջում մուտքագրել Ձեր Էլ. փոստի հասցեն և գաղտնաբառը: Դուք կուղորդվեք ձեր էջ, որտեղից կարող եք փոփոխել ձեր անձնական տվյալները, գաղտնաբառերը, կատարել դոմենների գրանցում և վճարում:
- Դոմենային անվանում հաշվեգրելու համար պետք է սեղմել “Գրանցել նոր դոմեն” հղումը, ներմուծել ընտրած անվանումը և հաստատել ընտրությունը: Պատուհանում կհայտնվի Օֆերտա-պայմանագիր: Պայմաններին մանրամասն ծանոթանալուց հետո պետք է համապատասխան նշում կատարել “ես համաձայն եմ պայմանագրի պայմաններին“ տողի դիմաց և հաստատել:
- Դուք պետք է նշեք DNS հասցեներ: Լռելյայն կնշվեն Արմինկո ընկերության DNS հասցեները: Առավելագույն ապահովության համար պետք է նշել երկու DNS հասցե:
Եթե հաստատումից հետո հայտնվում է կարմիր գույնով նշված “Դոմենային անվանումը արդեն գրանցված է” տողը, ապա ձեր ընտրած դոմենային անվանումը զբաղված է, և պետք է սկսել նոր հաշվեգրում` սեղմելով “գրանցել նոր դոմեն” հղումը: Եթե հայտնվում է “Գրանցել նոր դոմեն” տողը, ապա սա նշանակում է, որ ձեր դիմումը ուղարկվել է AMNIC-ի տվյալների բազա: Մի քանի րոպեի ընթացքում դուք կստանաք դիմումի ուղարկումը հաստատող նամակ: Եթե հարցաթերթիկը ճիշտ է լրացված, ապա Hostmaster@amnic.net-ի կողմից դուք կստանաք նամակ, որն առաջարկում է վերջնականապես ձեռք բերել դոմենային անվանումը` կատարելով ՀՀ Ռեզիդենտների համար սահմանված 13200 դրամ վճարումը: Ուշադիր եղեք, վճարման ժամկետը կազմում է 15 օր, որի ավարտից հետո, վճարումը չկատարելու դեպքում, անվանումը ազատ կլինի այլ գրանցման համար:
- Օգտագործելով ձեր էլ. փոստի հասցեն և գաղտնաբառը` դուք հայտնվում եք ձեր անձնական էջում, որտեղ կարող եք տեսնել բոլոր դոմենային անվանումները, նրանց կարգավիճակը (արդեն գրանցված և գրանցման ընթացքում գտնվող), դիմումի լրացման ամսաթիվը: Այդ տեղեկատվությունը ձեզ թույլ կտա որոշել, թե երբ և որ դոմենային անվանումների համար կատարել վճարում: Ընտրելով դոմենային անվանումը և “վճարել դոմենի համար” հղումը` դուք կուղորդվեք ARCA վճարման համակարգի էջ: Լրացրեք անհրաժեշտ տվյալները և ընտրեք, թե քանի տարվա համար եք ուզում կատարել վճարում:Այժմ ձեր վիրտուալ քարտի միջոցով կատարեք դոմենային անվանման վճարումը:
- ՀՀ ոչ ռեզիդենտները կարող են երկարացնել իրենց դոմենային անվանման ժամկետը: Կայքի գլխավոր էջում ընտրեք “Վճարում ոչ ռեզիդենտների համար” հղումը, բացված պատուհանում մուտքագրեք այն դոմենի անվանումը, որի ժամկետը ցանկանում եք երկարացնել: Դուք պետք է ընդունեք պայմանագիրը և նշեք, թե քանի տարվա համար եք ցանկանում կատարել վճարում: Հաստատումից հետո դուք ուղորդվում եք KAGI կայք, որտեղ, ընտրելով վճարման տեսակը, կարող եք ապահով կերպով կատարել վճարումը:
Ծառայությունների արժեքը
Դոմենային անվան գնային քաղաքականությունը պայմանավորված է Հայաստանի “Ինտերնետ Հանրության” ՀԿ-ի ( http://www.isoc.am/) համապատասխան որոշմամբ: Մեկ անվանման հաշվեգրման տարեկան արժեքը կազմում է`
ՀՀ Ռեզիդենտների համար` 13200 դրամ ՀՀ Ոչ ռեզիդենտների համար` 50 ԱՄՆ Դոլար
Նշված արժեքները ներառում են նաև 20% ԱԱՀ:
Ընդհանուր տեղեկություններ
Ընկերությունն աշխատում է` երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10.00 - 18.00
փոստային հասցե` ք. Երևան, 0009, Իսահակյան 28, 3-րդ հարկ, 3-րդ սենյակ, “ԷՅԲԻՍԻԴՈՄԵՆ” ընկերություն
Հեռախոսներ և էլեկտրոնային փոստ (+374 10) 29 19 21, (+374 10) 58 27 23, info@we.am, info@abcdomain.am, accounting@abcdomain.am , support@abcdomain.am
|